ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել 7 պատգամավորի թեկնածուների գրանցումը

    ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել 7 պատգամավորի թեկնածուների գրանցումը

    19.03.2017| 11:43
    ԿԸՀ-ն մարտի 18-ի արտահերթ նիստի ժամանակ ինքնաբացարկի մասին դիմումների հիման վրա ուժը կորցրած է ճանաչել խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից առաջադրված մի շարք պատգամավորի թեկնածուների գրանցումը։
  • Ադրբեջանի գոյությունը պատմական սխալ է

    Ադրբեջանի գոյությունը պատմական սխալ է

    19.03.2017| 11:41
    Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Անտոն Նոսիկն իր բլոգում գրել է, որ մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Առավոտյան գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հինավուրց հայկական Արցախ: Ասում են, ամենագեղեցիկ վայրն է ողջ Անդրկովկասում»,- գրել է Նոսիկը:
  • Հարձակվել են «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածուի ընտրական շտաբի վրա

    Հարձակվել են «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածուի ընտրական շտաբի վրա

    19.03.2017| 11:41
    Մարտի 18-ին թիվ 11 ընտրատարածքում առաջադրված (Շիրակի մարզ) «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆյա Հովսեփյանը ահազանգ է ստացել, որ հարձակում են գործել Մեծ Մանթաշ համայնքում (հասցե` 1-ին խճուղի, 42 տուն) գործող իր ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները։
  • Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը

    Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը

    19.03.2017| 11:40
    ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 17-ին, 75 տարեկանում, կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը: Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
  • Սիրիական բանակը Դեր Զորում ոչնչացրել է ԻՊ-ի 130 գրոհայինի

    Սիրիական բանակը Դեր Զորում ոչնչացրել է ԻՊ-ի 130 գրոհայինի

    19.03.2017| 11:39
    Սիրիացի զինվորականներն ԻՊ-ի առնվազն 130 գրոհայինի են ոչնչացրել Սիրիայի արևելյան Դեր Զոր նահանգ նրանց ներթափանցման փորձի ժամանակ՝ հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ֆինլանդիա

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ֆինլանդիա

    19.03.2017| 11:38
    Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չորսօրյա միջեկեղեցական այցով մեկնեց Ֆինլանդիայի Հանրապետություն` Ֆինլանդիայի Ավետարանական-Լյութերական Եկեղեցու առաջնորդ Արքեպիսկոպոս վեր. Կարի Մեկկինենի և Ֆինլանդիայի ՈՒղղափառ Եկեղեցու առաջնորդ, Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի Լեո Արքեպիսկոպոսի հրավերով:
  • ՀՎԿ-ն պատասխանել է ՕՐՕ դաշինքին

    ՀՎԿ-ն պատասխանել է ՕՐՕ դաշինքին

    19.03.2017| 11:37
    ՀՎԿ-ն հայտարարում է, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում:
  • ՀՀԿ-ի կոնֆետները

    ՀՀԿ-ի կոնֆետները

    19.03.2017| 11:36
    ՀՀԿ-ի՝ LoveArmenia-ի լոգոյով մարդկանց բաժանված կոնֆետները քարոզչական նյութ են՝ ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարել է նախագահ Տիգրան Մուկուչյանը։
  • ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումները

    ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումները

    19.03.2017| 11:35
    Գեղարքունիքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Նրանք նախ հանդիպեցին վարդենիսցիների, հետո մարտունեցիների և գավառցիների հետ։
  • ԱՄՆ-ի պետքարտուղարը Չինաստանում է

    ԱՄՆ-ի պետքարտուղարը Չինաստանում է

    19.03.2017| 11:34
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Չինաստանում երկօրյա այցի ընթացքում հանդիպելու է նախագահ Սի Ցզինպինի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: