ՄԱԿ-ի` փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի հատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին, ելույթ ունենալով Սերժիու Վիեյրա դե Մելլուի և ՄԱԿ-ի մյուս զոհված աշխատակիցների ոգեկոչման արարողության ժամանակ, բարձրաձայնել է ազգայնականության աճող մակարդակի մասին:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է մարտի 30-ին այցելել Թուրքիա: Reuters գործակալության փոխանցմամբ` Haberturk հեռուստաընկերությանը հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավում է անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Կյանքից անժամանակ հեռացավ «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանը։ Մի քանի ամիս կալանավայրում մնալուց հետո նրան առողջական պատճառներով անցյալ տարվա դեկտեմբերին ազատ էին արձակել։
Մարտի 16-ի երեկոյան վանաձորցի մի խումբ երիտասարդներ նախաձեռնել ու քաղաքի կենտրոնական՝ Հայքի հրապարակում մոմավառություն են արել՝ ի հիշատակ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը պաշտոնապես հաստատել է օրենքը, որը երկրի վարչապետ Թերեզա Մեյին թույլ է տալիս սկսել երկիրը Եվրամիությունից դուրս բերելու գործընթացը՝ գրում է Reutersը՝ հղում անելով խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուին:
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած Ազատության և դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում առաջին տեղն է գրավել և հաղթանակ տարել ծայրահեղ աջակողմյան և պոպուլիստական առաջնորդ Գիրտ Վիլդերսի «Հանուն ազատության» կուսակցության նկատմամբ:
«Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ:
Ընդդիմադիրներն ընտրվելու դեպքում խոստանում են կախարդական փայտիկի օգնությամբ տնտեսական հրաշքներ գործել երկրում։ Մարդիկ սպասում են օր առաջ իրենց վիճակի բարելավման, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խոստում կարող է ոգևորիչ լինել։ Իսկ թե ինչ տնտեսական հաշվարկների վրա են հենված ընդդիմադիրների խոստումները, հազիվ թե հանրությանը հետաքրքրի։
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...