Որքան մոտենում են ընտրությունները, ընտրակաշառքի չափն ավելի հստակ է դառնում։ Այս պահին թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուները մարդկանց առաջարկում են 5000 դրամ։ Իսկ թիվ 2 ընտրատարածքում քվեի գինն ավելի բարձր է՝ 10-20 հազար դրամ։
Հանրային հեռուստատեսության արխիվը կթվայնացվի նվիրատվության հաշվին։ Ճապոնիայի կառավարությունը այդ նպատակով Հայաստանին նվիրաբերում է 1,2 մլն դոլարի սարքավորումներ։
«Եթե 2,2 մլրդ դրամը չբավարարի, ապա գումարը կավելացնենք»,- կառավարության երեկվա նիստում վստահեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը և հաստատեց աննախադեպ որոշում՝ գյուղական տնտեսությունները կկարողանան գյուղտեխնիկա ձեռք բերել ընդամենը 2,2 %-անոց լիզինգով։
Պաշտոնական քարոզարշավի մեկ երրորդն արդեն անցյալում է։ Եվ բնական է, որ քաղաքական, լրագրողական շրջանակները որոշակի եզրակացություններ են անում՝ գնահատելով այս կամ այն ուժի հնարավորությունները, ինչպես նաև քարոզչության արդյունավետությունը։
Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված կլինի գրոսմայստեր Էլինա Դանիելյան, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Գևորգյան կազմով:
Այս օրերին ծանրամարտի Հայաստանի պատանեկան ընտրանին (մարզչական կորպուսում են ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը, Գևորգ Դավթյանն ու Երվանդ Կիրակոսյանը) ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում՝ նախապատրաստվելով ապրիլի 3-10-ին Բանգկոկում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Վերջ: Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի խաղերն ավարտված են, մեկ քառորդ անցած թիմերը՝ հայտնի: Դրանք են՝ «Բարսելոնը», «Ռեալը», «Բավարիան», «Յուվենտուսը», Դորտմունդի «Բորուսիան», «Աթլետիկոն», «Մոնակոն» ու «Լեստերը»:
«Քառասուն տարի է` ելույթ եմ ունենում ամենատարբեր երկրներում, ամենատարբեր հանդիսատեսի առաջ, ու ամեն անգամ բեմ եմ բարձրանում միևնույն հուզմունքով: Ամեն համերգի ժամանակ փորձում եմ ավելի լավ նվագել»,- հայաստանյան առաջին այցելության ժամանակ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...