-
16.03.2017|
21:41
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն կատարել։
Արթուր Սարգսյանը մահացել է այսօր՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։
-
16.03.2017|
21:40
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետությունը խախտել է մարդու հիմնարար իրավունքները, «Ազատության» ուղիղ եթերում հայտարարել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
-
16.03.2017|
21:38
Ռուսաստանը որպես միջնորդ պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին:
-
16.03.2017|
21:36
Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն և քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։
-
16.03.2017|
19:47
ՀՀ բնապահպանության նախարարության և Էկո- Մեդիա ցանցը համատեղ կազմակերպել են էկոլրագրության առաջին դասընթացը: Աջակիցներն են Բնության համաշխարհային հիմնադրամը և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը: ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը նախարարության կողմից պատրաստակամություն հայտնեց աջակցել լրագրողներին շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու հարցում։
-
16.03.2017|
18:56
Հայաստանում թվային ռադիոհեռարձակման մրցույթ կհայտարարեն։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» օրենքում համապատասխան փոփոխությունների ծրագիրը հավանության է արժանացել մարտի 16-ին, Կառավարության նիստի ժամանակ։
-
16.03.2017|
18:46
ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել են ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ:
-
16.03.2017|
18:45
Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 550 կրակոց:
-
16.03.2017|
18:44
Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
-
16.03.2017|
18:43
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում ձյուն է գալիս: