-
14.03.2017|
20:50
Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերն է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
-
14.03.2017|
20:49
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Իշխան Ներսիսյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։
-
14.03.2017|
20:39
Թուրքիան հասունացող սկանդալի ֆոնին հայտարարել է Նիդերլանդների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ այդ քայլն իրենց պատասխանն է Նիդերլանդների գործողություններին, որի ղեկավարությունն արգելել է Թուրքիայից քաղաքական գործիչներին ելույթ ունենալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին աջակցող միջոցառման ժամանակ:
-
14.03.2017|
20:37
ՀՅԴ գաղափարները վերջապես ընդունվել են բոլորի կողմից, պարզապես կուսակցությունն այսօր մեծամասնություն չի կազմում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։
-
14.03.2017|
20:36
Դուք տեսե՞լ եք քարոզարշավ, ձայների առքուվաճառքը սկսված է, լրագրողների հետ հանդիպումն այս ձևակերպումով սկսեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը։
-
14.03.2017|
20:35
Մեծ Բրիտանիայի Լորդերի և Համայնքների պալատները համաձայնություն տվեցին Բրեկզիտին, վարչապետ Թերեզա Մեյը հնարավորություն է ստանում սկսել Եվրամիությունը լքելու բանակցությունները, երբ ստանա Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:
-
14.03.2017|
20:34
Սիրիայի ընդդիմությունը կբոյկոտի այսօր Աստանայում նախատեսված խաղաղության բանակցությունները:
-
14.03.2017|
20:33
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է Վաշինգտոնում ձնաբքի պատճառով՝ տեղեկացնում է Reuters-ը:
-
14.03.2017|
20:32
Մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 630 կրակոց:
-
14.03.2017|
20:24
Կոտայքի մարզում և Հրազդան քաղաքում շարունակվում են ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։