Ի՞նչ վատ է, որ մեր վարչապետները նվագում են, անդրադառնալով համացանցում տարածված իր երաժշտական կատարմանը, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ես նահանջե՞մ, ով ուզում է, թող նահանջի»,- Աբովյանում քարոզարշավից հետո, պատասխանելով լրագրողի հարցին, թե իշխանական շրջանակներից ստացել է ազդակ նահանջելու, ասաց «ՕՐՕ» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը։
Ղարաբաղյան շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը մինչև «օկուպացված հողերից» հայկական Զինված ուժերի դուրսբերումը կարող է հանգեցնել ստատուս քվոյի ամրապնդմանը և հակամարտության ձգձգմանը՝ ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության՝ կազմակերպության Մշտական խորհրդին հղած դիմումում:
Վերին Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և հնարավոր այլընտրանքային ուղիներին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Մարտի 27-ին Մինսկի խմբի համանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաև Ղարաբաղում՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նշելով՝ «պետք է փորձենք այս գործընթացը շարժել առաջ»:
Արամ Սարգսյանը և «Ելք» դաշինքի այլ անդամներ քարոզարշավի շրջանակներում եղել են Քաջարանում։ Տեսնելով բնակիչների ոգևորվածությունը և դրական վերաբերմունքը` ՀՀԿ-ականները և նրանց սատարող «լավ տղեքը» փորձել են խոչընդոտել Արամ Սարգսյանի հանդիպումների իրականացմանը:
Սիսիանում մարտի 10-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները տարատեսակ խնդրանքներով էին դիմում նրան: Սիսիանցիներից մեկը բողոքեց, որ իր աղջիկը սովորել է Ստեփանակերտում և չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում:
Մարտի 7-9-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձել է ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում խորհրդարանական ընտրություններին և ընդունել է հայտարարություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո, մասնակցել է ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի նիստին:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...