-
06.03.2017|
21:05
Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը կկայանա մարտի 14-15-ին, ձևաչափն ու մակարդակը քննարկում են զինադադարի երաշխավոր երկրները՝ հայտնել Է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը՝ լրագրողների համար մեկնաբանելով իրադրությունը:
-
06.03.2017|
20:57
Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, հարցված քաղաքացիների ամենամեծ թիվը՝ 26,4 %-ը, ձայնը կտար «Ծառուկյան» դաշինքին՝ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքները, ասաց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
-
06.03.2017|
20:52
Բարաք Օբամայի նախագահության օրոք պաշտոնավարած ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարները հերքել են նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, որ Օբաման հանձնարարել է գաղտնալսել իր հեռախոսազրույցները 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։
-
06.03.2017|
20:49
Bloomberg գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց ցուցակը, որը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։ Առաջին հարյուրի մեջ 8 ռուսաստանցիներ են։
-
06.03.2017|
20:47
ԱԺ պատգամավորների կողմից իրենց խնդրանքը հաստատելուց և օրենքով նախատեսված դրամական գումարը մուծելուց հետո այսօր նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել փոխել Արթուր Սարգսյանի («Հաց բերող») նկատմամբ խափանման միջոց կալանավորումը և կիրառել անձնական երաշխավորություն խափանման միջոցը:
-
06.03.2017|
20:46
Հայաստանի տարածքում, Երևանում, մարտի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
-
06.03.2017|
20:45
Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1000 կրակոց:
-
06.03.2017|
20:44
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
-
-
06.03.2017|
20:40
Ռուսաստանը դարձել է դանդաղ գործող ական նախագահ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների համար՝ գրում է Դեն Բալցը The Washington Post-ում:
blank" class="zoomgraphics">.