-
04.03.2017|
00:50
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ բանակում առկա որևէ խնդրի համար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատասխանատու լինի, իսկ բանակի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը՝ ոչ:
-
04.03.2017|
00:45
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԳՆ-ում քննարկել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Վարչապետը նախ և առաջ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Դիվանագետի օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք:
-
04.03.2017|
00:43
Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ազգային ժողովում Կարեն Կարապետյանի` վառելիքի վերաբերյալ հայտարարությանը:
-
04.03.2017|
00:42
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի հրաժարվի ՈՒկրաինային և Վրաստանին դաշինքի կազմում ընդգրկելու գաղափարից:
-
04.03.2017|
00:38
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԳՆ-ում հանդիպմանը քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, սփյուռքահայության ներուժի օգտագործմանը և այդ գործում ՀՀ դիվանագիտական կառույցների ներգրավվածության ավելացմանը վերաբերող հարցեր:
-
04.03.2017|
00:37
ԱԳՆ այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնելով ՀՀ կառավարության կատարած աշխատանքները՝ ասել է, որ բոլոր ոլորտներով կատարվել է ախտորոշում, ֆիքսվել են խնդիրները, մշակվել են յուրաքանչյուր ոլորտի զարգացման տեսլականը և միջոցառումները:
-
04.03.2017|
00:35
Ռազմական ծախսերը մեծացնելու՝ ԱՄՆ-ի պլանները Ռուսաստանի վրա ազդեցություն չեն թողնի, քանի դեռ չի խախտվել «ստրատեգիական հավասարակշռությունը»՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, թե ռազմական ծախսերի ավելացումը ԱՄՆ-ի ներքին խնդիրն է։
-
04.03.2017|
00:33
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը, Նյու Յորքում այցելելով մանկական հիվանդանոց, այնտեղ բուժվող երեխաների համար գիրք է ընթերցել, խրախուսել նրանց գրքեր կարդալ, սովորել:
-
04.03.2017|
00:31
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խիստ քննադատել է Շոտլանդիայի անկախությանը ձգտող ազգայնականներին՝ հայտարարելով, թե նրանք սևեռված են անկախության վրա:
-
04.03.2017|
00:24
Գերմանիայի հարավ-արևմտյան Գագենաու քաղաքում ռումբի սպառնալիքի պատճառով տարհանվել են քաղաքապետարանի աշխատակիցները, ոստիկանությունը ստուգում է շենքը: Այստեղ նախօրեին նախատեսված էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը: