ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Օրենքը սուրբ է, պատվիրանն էլ՝ սուրբ և արդար ու բարի

    Օրենքը սուրբ է, պատվիրանն էլ՝ սուրբ և արդար ու բարի

    28.02.2017| 12:22
    Պատվիրանները կամ արգելում են, կամ խրախուսում են ինչ-որ բան անել: Այսպես, Աստված պատվիրեց մարդկանց. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեցե՛ք դրանց...», իսկ քիչ անց. «Չուտե՛ք, որպեսզի չմեռնեք»:
  • Մարդը  ստեղծվեց արարչագործության վեցերորդ օրը

    Մարդը ստեղծվեց արարչագործության վեցերորդ օրը

    28.02.2017| 12:20
    Արարչագործության վեցերորդ օրը մարդը նաև անկում ապրեց մեղքով և մտավ Օտարի տիրապետության տակ, իսկ այդ թվի երրորդումը պետք է ենթադրի այլևս մարդու անկյալ էության վերստին բարձրանալու անհնարինությունը:
  • Բառակերտ հուշարձան

    Բառակերտ հուշարձան

    28.02.2017| 12:18
    Այս աշխարհ մտած ամեն մարդ, ինչ-ինչ, ընկերներ ունենալու է՝ օրվա կամ էլ հավիտենության ընկեր, լավ օրերի կամ էլ նեղ օրերի ընկեր, ընկեր ճակատագրով, ընկեր ճանապարհի և, իհարկե, հացի սեղան նստելու ընկեր։ Եվ ինչպես շնորհը, որ Աստծուց է, այնպես էլ կյանք-ճանապարհի ընկերը։
  • Վրացական պոեզիայի հայկական հմայքը

    Վրացական պոեզիայի հայկական հմայքը

    28.02.2017| 12:13
    Այդպես էլ չհիշեցի, թե ինչ առիթով և որտեղ եմ լսել վրաց բանաստեղծուհի Թամար Գաբրոշվիլու մասին: Անուն-ազգանունը ծանոթ էր: Միայն այդքանը:
  • Ընդհատակյա հաղթանակ

    Ընդհատակյա հաղթանակ

    28.02.2017| 12:12
    2016-ի նախաամանորին մայրաքաղաքի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին, խնդրելով պարզաբանել, թե ինչպես է, որ դեռ 2015-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը, համաձայն ՀՕ-121-Ն օրենքի պահանջների, հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանել է աղյուսակից, սակայն հրագործական ապրանքների ազատ առևտուրը շարունակվում է ամենուր։
  • Կայացած բանկային համակարգ. երևո՞ւյթ, թե՞ երևութականություն

    Կայացած բանկային համակարգ. երևո՞ւյթ, թե՞ երևութականություն

    28.02.2017| 12:10
    Դեպի գլոբալացում մղվող ժամանակակից աշխարհում տնտեսության շատ ոլորտներ արդեն գտնվում են վերազգային տնտեսական միավորումների ձեռքում: Ողջ աշխարհում, այս ծայրից մինչև մյուս ծայրը, վաճառվում են նրանց ապրանքները՝ սննդամթերք, դեղորայք, սպառման առարկաներ, արտադրության միջոցներ: Ամե՛ն ինչ:
  • Ալեգրովայի չեղարկված համերգը

    Ալեգրովայի չեղարկված համերգը

    28.02.2017| 01:28
    «Հարգելի հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա:
  • Երբ թղթե արևշատությունն է լոզունգ դառնում
  • Գարնանը սպասելիս

    Գարնանը սպասելիս

    28.02.2017| 01:07
    Հնչում է համարյա թե Գոդոյին սպասելիս: Երևանցիներիս համար աբսուրդ է, որ մառախուղը բլոկադայի մեջ է առել արևը, ու այդպես արդեն եղել է՝ 100 տարի առաջ: Մշուշի մեջ էլ ապրում ենք, իսկ վաղը մարտի 1-ն է: Ամբողջ աշխարհում դա հնչում է գարնան գալուստ, Հայաստանում՝ մարտի 1-ը նահանջ տարվա մղձավանջ է, որ 2008-ից մեզ հետ է: Մառախուղի պես, որի մեջ ոչինչ հստակ չէ, թեպետ ամեն ինչ իրական է: Առավել քան իրական են կյանքն ու մահը:
  • Գեներալ Օհանյանի  «երկրորդ շնչառությունը»

    Գեներալ Օհանյանի «երկրորդ շնչառությունը»

    28.02.2017| 01:00
    Ոնց երևում է` Ալիև-Քյորփեն ծանր տարավ Արցախի հանրաքվեն: Մեհրիբանի փոխնախագահացումը նա, թերևս, ցանկանում էր նշել շքեղ համազարկով` հընթացս «տոնելով» Խոջալուի դեպքերը, սակայն Լուկաշենկոյով առանց այն էլ «ոտնահարված» նրա տղամարդկային արժանապատվությունը ճաք տվեց նորեն` այս անգամ արդեն հետ շպրտելով նրա դիվերսիոն ուժերն այնքան հեռու, որ ադրբեջանական կողմն այս անգամ չկարողացավ կոծկել իր զոհերին, խոստովանելով, որ նրանք բավականին շատ ու բարձրաստիճան են: