ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի դեմ միջնորդագիրը կես մլն ստորագրություն է հավաքել

    Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի դեմ միջնորդագիրը կես մլն ստորագրություն է հավաքել

    30.01.2017| 13:00
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այց թույլ չտալու պահանջով միջնորդագիրն արդեն հավաքել է 550 հազարից ավելի ստորագրություն։ Միջնորդագիրը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում։
  • Թրամփը մեղադրել է կուսակիցներին

    Թրամփը մեղադրել է կուսակիցներին

    30.01.2017| 12:59
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին երրորդ համաշխարհային պատերազմ սանձնազերծելու փորձերի մեջ։ Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ նախագահի նախկին թեկնածուների համատեղ հայտարարությունը մոլորություն է, նրանք անհամոզիչ են միգրացիայի հարցերում։
  • Վաշինգտոնն ու Էր-Ռիադը մտադիր են անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում և Եմենում

    Վաշինգտոնն ու Էր-Ռիադը մտադիր են անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում և Եմենում

    30.01.2017| 12:58
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը կիրակի հեռախոսով քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, հակամարտությունները Սիրիայում և Եմենում, և կողմ են այդ երկրներում անվտանգության գոտիների ստեղծմանը՝ հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
  • Սլովենիան պատրաստ է կազմակերպելու Պուտինի և Թրամփի հանդիպումը

    Սլովենիան պատրաստ է կազմակերպելու Պուտինի և Թրամփի հանդիպումը

    30.01.2017| 12:55
    Սլովենիան առաջարկել է ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփին ու Վլադիմիր Պուտինին՝ իր տարածքում հանդիպել։
  • Պան Գի Մունը՝ նախագահի թեկնածու հայրենիքում

    Պան Գի Մունը՝ նախագահի թեկնածու հայրենիքում

    30.01.2017| 12:53
    Հարավային Կորեայի Ազգային ժողովի փորձագիտական խումբը եկել է եզրակացության, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարող է բարձր պետական պաշտոն զբաղեցնել՝ չնայած համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բանաձևերից մեկը խորհուրդ է տալիս դա չանել՝ հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
  • Վրաստանում չեն բացառել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

    Վրաստանում չեն բացառել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

    30.01.2017| 12:50
    Ռուսաստանի հետ կապերի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ որոշակի պայմանների դեպքում Մոսկվան և Թբիլիսին կարող են վերադառնալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին։
  • Բենուա Ամոնը՝ Ֆրանսիայի սոցիալիստների նախագահի թեկնածու

    Բենուա Ամոնը՝ Ֆրանսիայի սոցիալիստների նախագահի թեկնածու

    30.01.2017| 12:50
    Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության՝ պրայմերիզների երկրորդ փուլում հաղթել է Բենուա Ամոնը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 58,65 տոկոսը, Մանուել Վալսի օգտին՝ 41,35 տոկոսը՝ կիրակի երեկոյան հայտարարել է սոցիալիստների նախնական ընտրությունների անցկացման բարձրագույն մարմնի նախագահ Տոմա Կլեյը:
  • Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

    Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

    30.01.2017| 12:49
    Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    30.01.2017| 12:45
    Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:
  • Չսեփականաշնորհված բնակարանները կհանձնվեն համայնքներին

    Չսեփականաշնորհված բնակարանները կհանձնվեն համայնքներին

    30.01.2017| 12:29
    ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշմամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում՝ 2010 և 2012 թվականներին Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարան ստացած անձանց հետ նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը: