-
28.01.2017|
15:47
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
-
28.01.2017|
15:45
Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 180 կրակոց:
-
28.01.2017|
15:43
Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի ու Արցախի քաղաքական ու ռազմական էլիտան ներկա է եղել «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը:
-
28.01.2017|
15:42
Հունվարի 28-ին` ժամը 06:00-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Վայք - Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վարդենյաց լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները:
-
28.01.2017|
15:41
Հունվարի 27-ին ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։
-
28.01.2017|
15:39
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի։
-
28.01.2017|
15:37
Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հանդիպումից հետո ասուլիսում նրանք նշել են, որ ԵՄ-ն պետք է համախմբվի՝ դիմակայելու արտաքին և ներքին մարտահրավերներին:
-
28.01.2017|
15:35
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ ՀԱԿ-ը քննարկում է Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը՝ ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների սահմանադրականության հարցով:
-
28.01.2017|
15:29
Երեկ՝ հունվարի 27-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ ազատ բանավեճի ձևաչափով քննարկվել է ժողովրդավարական ինստիտուտների վիճակը Թուրքիայում: Բանավեճին մասնակցելու համար հերթագրվել է նաև ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
-
28.01.2017|
13:17
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: