Վիեննայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա քաղաքացու, որ ահաբեկչական հարձակում էր ծրագրել: «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
Իտալիայում ավտովթարից 16 մարդ է զոհվել, 40 հոգի էլ վնասվածքներ են ստացել՝ հիմնականում 14-18 տարեկան հունգարացի պատանիներ: Ավտոբուսը, որը Ֆրանսիայից մեկնում էր Հունգարիա, վթարվել է Իտալիայի հյուսիսում և այրվել է:
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, բայց առայսօր անկուսակցական Սեյրան Օհանյանը իրեն դրել է Դոնալդ Թրամփի տեղը՝ ԱՄՆ-ը նախագահը լրատվամիջոցների հետ հաղորդակցությունից գերադասում է Թվիթերը, պաշտպանության նախկին նախարարը՝ Ֆեյսբուքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը ստորագրեց հրամանագիր, որ ընկալվեց իբրև Բարաք Օբամայի Obamacare անվանված բժշկական ապահովագրության համակարգի փոփոխության նախապատրաստություն:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և հանդիպել խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները և լուծման ուղիները:
ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի «Խոսք ու զրույց» ձևաչափի շրջանակներում երիտասարդական հանրապետականների հետ իրենց հաջողության պատմություններով են կիսվում հասարակական, մշակութային գործիչներ:
Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների մասնակցությամբ հավաքն անցկացվում է մի քանի փուլով և ինտերակտիվ ձևաչափով։
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը «ԵԼՔ» դաշինքի համաժողովում հայտարարեց, որ ապրիլի ընտրություններին հայ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...