-
21.01.2017|
12:08
Ամեն անգամ, երբ ԱՄՆ նոր վարչակարգը սկսում է աշխատանքը, նոր նախագահի ընտրությանը կասկածներ են հայտնվում՝ The Washington Post-ում գրում է Պոլ ՈՒոլդմանը:
-
20.01.2017|
22:15
Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին ժամը 19:00-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ` կենդանի կատարմամբ:
-
20.01.2017|
21:55
Հանրապետության Նախագահն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը:
-
20.01.2017|
17:33
«Մեդիամաքսը» զրուցել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի հետ:
-
20.01.2017|
17:32
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների թիվը, որ բոյկոտելու են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, շարունակում է աճել, հաղորդում է Politico-ն։
-
20.01.2017|
17:31
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի սկզբին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ հաղորդում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին:
-
20.01.2017|
17:30
Հունվարի 19-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ մասնակցել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային։ Reuters-ը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներից են եղել հայտնի դերասաններ, արվեստի գործիչներ։
-
-
20.01.2017|
17:27
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
20.01.2017|
17:26
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կկատարի ուրբաթ տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչև Սենատի կողմից պետքարտուղարի պաշտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված թեկնածուի հաստատումը: