13.01.2017|
12:39
APA գործակալության փոխանցմամբ՝ երկարաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը։ Որոշումն ընդունվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, որին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։ Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն է 1997-ի հունվարից։