Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Մերկելը զայրանում է

    Մերկելը զայրանում է

    10.01.2017| 12:39
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել Է արագացնել ապաստանի տրամադրման հարցում մերժված փախստականների ուղարկումը հայրենիք, երբ ծնունդով Թունիսից Անիս Ամրին Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարը մխրճել է բազմության մեջ, հաղորդում է BBC-ն։
  • Նավթի համաշխարհային գներն աճում են

    Նավթի համաշխարհային գներն աճում են

    10.01.2017| 12:38
    Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները աճել են 0,17 %-ով՝ հասնելով մեկ բարելը 52,05 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները աճել են 0,24 %-ով և կազմել 55,07դոլար՝ մեկ բարելի դիմաց։
  • «Ժառանգությունը» բաշխվեց

    «Ժառանգությունը» բաշխվեց

    10.01.2017| 12:37
    «Ժառանգությունը» տրոհվում է։ Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսում է, մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան։ Կուսակցության մի քանի անդամներ փորձում են կառուցել իրենց քաղաքական ապագան։
  • Իվանկա Թրամփը չի աշխատի Սպիտակ տանը

    Իվանկա Թրամփը չի աշխատի Սպիտակ տանը

    10.01.2017| 12:35
    ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, չի աշխատի նախագահի վարչակազմում, հաղորդում է CNBC-ն։ Իվանկա Թրամփը մտադիր է հետ վերցնել իր ներդրումները, վերակառուցել ակտիվները և լքել Trump Organisation-ը։
  • Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր էր 7-9 աստիճանով

    Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր էր 7-9 աստիճանով

    10.01.2017| 12:34
    ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Արարատյան դաշտում երեկ ցերեկը օդի ջերմաստիճանը (-10-12) նորմայից ցածր էր 7-9 աստիճանով: Մարզերի մեծ մասում ջերմաստիճանը նորմայից 3-5 աստիճանով բարձր է: Առաջիկա 5 օրերին մեծ փոփոխություններ չեն սպասվում:
  • Այս շաբաթ Ծառուկյանը կհայտարարի՞ քաղաքականություն վերադառնալու մասին

    Այս շաբաթ Ծառուկյանը կհայտարարի՞ քաղաքականություն վերադառնալու մասին

    10.01.2017| 12:33
    «Ժամանակ»-ի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ:
  • Ավստրիայի ոստիկանությունը պարզել է Ամանորի գիշերը կանանց դեմ ոտնձգություններ կատարածների ինքնությունը

    Ավստրիայի ոստիկանությունը պարզել է Ամանորի գիշերը կանանց դեմ ոտնձգություններ կատարածների ինքնությունը

    10.01.2017| 12:32
    Ավստրիայի ոստիկանությունը պարզել է վեց երիտասարդ աֆղանստանցի փախստականների ինքնությունը, որ Ամանորի գիշերը սեռական ոտնձգություններ են կատարել 18 կնոջ նկատմամբ:
  • Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակված անձը ՈՒզբեկստանի քաղաքացի է

    Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակված անձը ՈՒզբեկստանի քաղաքացի է

    10.01.2017| 12:31
    Թուրքիայի ոստիկանությունը պարզել է Ամանորի գիշերը Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում՝ «Ռեյնա»-ում հարձակում իրականացրած անձի ինքնությունը՝ ՈՒզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մաշարիպովը, որ կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
  • Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի կողմից իրեն հասցեագրվող մեղադրանքները

    Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի կողմից իրեն հասցեագրվող մեղադրանքները

    10.01.2017| 12:30
    Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի պնդումները, թե Վլադիմիր Պուտինն է միջամտել «նահանգների ընտրություններին»:
  • Որոշ ավտոճանապարհների մառախուղ է

    Որոշ ավտոճանապարհների մառախուղ է

    10.01.2017| 12:30
    Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Բաղրամյանի, Եղվարդի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ: Դիլիջան-Վանաձոր ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: