Կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա:
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առիթով հունվարի 14-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Չինաստանի Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը։
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ռուսաստանյան հաքերների կողմից ամերիկյան քաղաքական միավորումների կայքէջերը կոտրելու և նախագահական ընտրությունների արդյունքների վրա հավանական ազդեցություն ունենալու մասին երկրի հատուկ ծառայությունների եզրակացությանը:
Իր Թվիթերում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ձգտում են միայն հիմարները և խոստացել, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին կհարգի ավելի, քան հիմա։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ինդիանա նահանգի նախկին սենատոր Դենիել Քոութսին առաջադրել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար՝ ասվում է անցումային թիմի կայքում։
Բաղդադն ու Անկարան պայմանավորվել են ռազմաբազայից թուրքական զորքերի դուրսբերման շուրջ, որը գտնվում է Իրաքի հյուսիսում՝ Բաաշիկա բնակավայրի մոտ՝ հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին։
Սկսենք փաստից, որ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիտովի մեկնումից հետո համարյա մեկ տարի Աստանան Երևանում դեսպան չուներ (2015-ի հունիսի 24-ին Այիմդոս Բոզջիգիտովը հավատարմագիրն արդեն հանձնել էր Ղրղզստանի նախագահին, իսկ Թիմուր ՈՒրազաևը Հայաստան եկավ միայն 2016-ի մայիսի 6-ին):
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...