-
28.12.2016|
20:40
Ճապոնիայի արևելյան ափին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայի հյուսիսում: Ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորության վրա է:
-
28.12.2016|
20:39
«Ucom» ընկերության աջակցությամբ Երևանի մետրոպոլիտենում երկու ամբողջովին վերանորոգված շարժակազմեր գործարկվեցին:
-
28.12.2016|
20:38
Արցախի քաղաքական օրակարգում որևէ պարտվողական տրամադրություն չկա՝ Ստեփանակերտում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
-
28.12.2016|
20:38
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016-ին մարտական գործողությունների ընթացքում, ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։
-
28.12.2016|
20:37
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր մրցակցուհու՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջոցառումներին նախագահ Բարաք Օբամայի նույնիսկ անձնական ներկայությունը նրան հաղթանակ չէր բերի:
-
28.12.2016|
20:36
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Նրանք քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ փոխգործակցության վերաբերյալ:
-
28.12.2016|
20:35
Ի գիտություն հարցազրույցների համար ինձ դիմող լրատվամիջոցների
Իմ ծրագրային գործունեության ընթացքում ունեմ ժամանակահատված՝ նախատեսված մամուլի ասուլիսների համար, որոնց մասին նախապես պատշաճ կծանուցվի:
Խոստանում եմ մշտապես անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել ինձ ուղղված հարցերին:
-
28.12.2016|
20:33
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am կայքում ներկայացրել է մի քանի պարզաբանումներ համագումարի ընթացքում հնչեցրած արձագանքներին ի պատասխան:
-
28.12.2016|
20:31
Չեռնոգորիան միջազգային հետախուզում է հայտարարել երկու ռուսների և երեք սերբերի նկատմամբ, ովքեր ենթադրաբար ներգրավված են եղել երկրի արևմտամետ կառավարությունը տապալելու փորձում:
-
28.12.2016|
20:30
Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 50 անգամ՝ արձակելով 900 կրակոց: