Առաջին անգամ 1980-ից ի վեր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իսրայելից պահանջում է վերջ տալ Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի ստեղծման քաղաքականությանը:
Այսօր Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում, դեկտեմբերի 25-27-ին՝ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն:
Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 350 կրակոց։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից (94 կրակոց):
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 55-ամյակի առթիվ՝ զանգահարելով նրան: Ալիևը Պուտինին իր խորին ցավակցություններն է հայտնել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի ստոր սպանության կապակցությամբ:
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահն ամփոփեց 2016-ը: Նրա 12-րդ տարեկան ամփոփիչ ասուլիսը տևեց 3 ժամ 50 րոպե, պատասխանեց 62 հարցի: Անցյալ տարի ՌԴ նախագահի շփումը լրագրողների հետ 3 ժամ 10 րոպե տևեց և Պուտինը պատասխանեց 47 հարցի:
Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում կդադարեցվի երթևեկությունը:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը, որ առաջադրվել է 2017-ի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում, հայտարարել է, թե Եվրոպայում անվտանգության խնդիրների մեղավորը Շենգենյան գոտում ազատ տեղաշարժվելու սկզբունքն է:
Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նա տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակից լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:
«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017 -ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինքով՝ ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...