-
20.12.2016|
11:02
Habertürk պորտալի փոխանցմամբ՝ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանել է թուրքական ոստիկանության նախկին աշխատակից Մևլութ Մերթ Ալթընթաշը:
-
20.12.2016|
11:01
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ՝ հայտարարել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրոնկոն։
-
20.12.2016|
11:00
Կրեմլը չի հետևում ԱՄՆ-ում ընտրողների քվեարկությանը երկրի նախագահի հագեցած գրաֆիկի պատճառով՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
20.12.2016|
11:00
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել է, որ Վարշավայում ցույցեր կազմակերպած ընդդիմության նպատակը ոչ թե երկրի վիճակի բարելավումն է, այլ լեհական հասարակությունում ագրեսիայի սերմանումը և կառավարության տապալումը, հայտնում է Depo.ua-ն:
-
20.12.2016|
10:59
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները։
-
20.12.2016|
10:58
Առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հայտարարությամբ հանդես կգա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:
-
20.12.2016|
10:57
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում, մեկնարկել է 2016-ի ընթացքում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի արդեն 3-րդ նիստը:
-
20.12.2016|
10:56
Իսրայելի ոստիկանությունը հարցաքննության համար ձերբակալել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ գործարար Բենի Շթեյնմեցին:
-
20.12.2016|
10:50
Հայաստանի կառավարության թիվ մեկ խնդիրը ամբողջովին ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայրի ստեղծումն է՝ fDi Intelligence պարբերականին տված հարցազրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
20.12.2016|
10:49
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար: