-
19.12.2016|
20:28
Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան համագործակցությունն արդեն միսուարյուն է ստանում։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին անձամբ փաստեց Վիկտոր Դալլաքյանը՝ շեշտելով, թե պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախկին նախարարի հետ, և իրենք նույն կերպ են տեսնում երկրի խնդիրներն ու լուծման եղանակները։
-
19.12.2016|
17:53
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։
Նրա մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում, կստորագրվի երկկողմ համագործակցության համաձայնագիր, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։
-
19.12.2016|
17:09
Կայունության եվրոպական նախաձեռնությունը հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» վերնագրով հետաքննության երկրորդ հատվածը՝ գրում է contact.az-ը՝ վկայակոչելով ադրբեջանցի քաղաքական միգրանտների AND կազմակերպության համանախագահ Արիֆ Մամեդովի Facebook-ի գրառումը:
-
19.12.2016|
17:08
Լիբանանի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ՝ հաղորդում է NNA գործակալությունը:
-
19.12.2016|
17:08
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ռուսաստանն անկասկած կոտրում է ամերիկյան համակարգիչները։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը ի պատասխան ցանցահենային հարձակում կգործի ռուսական կիբերհամակարգերի վրա՝ հայտարարել է նա CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
-
19.12.2016|
17:07
Նավթի գների աճը նպաստում է Ռուսաստանի տնտեսական կայունացմանը, սակայն բարեփոխումների և ներդրումների բացակայությունն արգելակում են էկոնոմիկայի վերականգնումը՝ կարծում է Financial Times-ը։
-
19.12.2016|
17:05
Ֆրանսիացիների 50 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կհաղթի 2017-ի նախագահական ընտրություններում՝ վկայում են Jornal du Dimanche-ի համար Ifop ընկերության հարցման արդյունքները։
-
19.12.2016|
17:05
Այս շաբաթ Մինսկը և Մոսկվան կարող են լուծել նավթագազային վեճը։ Մինսկը շարունակում է տեղեկատվական հարձակումը Մոսկվայի դեմ՝ ջանքերը կենտրոնացնելով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության վրա, և դեռևս չի մեկնաբանում գազի պարտքի իրավիճակը։
-
19.12.2016|
17:04
Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ չի ղեկավարի ԱՄՆ արվեստի և հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամը։ Դրա փոխարեն դերասանը նախընտրում է աշխատել վետերանների հետ, հաղորդում է Variety-ն։
-
19.12.2016|
17:03
Կառավարման համակարգի գործընթացի արդյունավետության արդյունքում 2017-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվում է 740 միլիոն դրամի տնտեսում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարար Վահան Մարտիրոսյանը: