11.12.2016|
19:27
Մերձդնեստրում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում։ Առաջադրված է վեց թեկնածու, նաև նախագահ Եվգենի Շևչուկը։ Հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունեն Շևչուկը և Վադիմ Կրասնոսելսկին, որ ընտրություններին թեկնածությունն առաջադրելու համար հրաժարական է տվել Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնից։