-
10.12.2016|
14:56
Դեկտեմբերի 9-ին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հետ համատեղ անցկացվել է «Հայաստան-ԵՄ հարաբերությունները» խորագրով ծրագիր:
-
10.12.2016|
00:30
ՀԱԿ-ի ցուցակը խորհրդարանական ընտրություններում կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԱԺ ճեպազրույցներում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 2013-ին նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իր տարիքը խոչընդոտում է առաջադրվելու համար։
-
10.12.2016|
00:29
Չկա ժողովրդավար քննարկում, երկխոսություն առանց քաղհասարակության ներգրավվածության, դա շատ կարևոր է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի համար։ Բայց քաղհասարակությունն ունի այլ կարևոր գործառույթ ևս՝ հասարակության մոբիլիզացումը։
-
10.12.2016|
00:28
ԵԱՀԿ ԱԳ նախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ:
-
10.12.2016|
00:27
ԵՄ-ն պետք է հույսը սեփական հնարավորությունների վրա դնի Եվրոպայում անվտանգությունն ապահովելու հարցում, ԱՄՆ-ը դրան այլևս պատրաստ չէ` հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
-
10.12.2016|
00:26
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում, անդրադառնալով եռանախագահների կողմնորոշմանը ԼՂ հակամարտության մասին, ասել է. «Եռանախագահող երկրները ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառման սպառնալիքը: Պարզ է, թե ում է ուղղված դա»:
-
10.12.2016|
00:25
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով:
-
10.12.2016|
00:24
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը անհավանական չի համարում: Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նախարարը նշել է, որ նման հանդիպումների պետք է ավելի ուշադիր պատրաստվել:
-
10.12.2016|
00:23
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է ԼՂՀ հարավային և հարավարևելյան շրջաններում տեղակայված զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը և տիրող իրավիճակին: Նախագահները մասնակցել են նոր զորանոցների, զինծառայողների համար նոր բնակելի շենքի և մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:
-
10.12.2016|
00:22
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Նախարար Սուրեն Կարայանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավելի խորացնելու: