Քեզ եմ ապավինում, Տե՛ր, որ քավարան ես մեղավորների և դարան՝ հալածվածիս համար: Փախուստի մատնիր թշնամուս: Չունեմ այլ օգնական, Դո՛ւ ես միայն անձիս պահապանը: Փրկի՛ր ինձ վտանգից, ազատի՛ր որոգայթներից և արժանացրո՛ւ լինել հավերժի որդի:
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը համաձայնություն տվեց երկիրը ԵՄ-ից դուրս բերելու կառավարության ծրագրին: 448 պատգամավորներ կողմ էին, դեմ էին 75-ը: Բրյուսելի հետ բանակցությունները կսկսվեն եկող տարի մարտին:
Մի քանի թերթեր ուշադրություն են հրավիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, շատերի կարծիքով, «ազատ աշխարհի վերջին հույսն է»:
Այսօր ժամը 11-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը: Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդը) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։ Նախարար Վիգեն Սարգսյանը պատահարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջը ժամանել է Մոսկվա։ «Ես հանդիպելու եմ ազդեցիկ գործարարների և գաղափարական առաջնորդների հետ»,- ասել է Փեյջը և հավելել, որ Մոսկվայում կմնա մինչև դեկտեմբերի 13-ը:
ՀՀ կառավարության առաջարկությամբ դեկտեմբերի 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան՝ կառավարության նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ նստաշրջանի օրակարգին կարվեն լրացումներ:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...