-
06.12.2016|
09:11
Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ափսոսանք է հայտնել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականի կապակցությամբ` հայտարարել է Մերկելի մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը. «Կանցլերը Իտալիայի վարչապետի հրաժարականի լուրն ընդունել է ափսոսանքով։
-
06.12.2016|
09:09
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում քննադատել է Չինաստանի տնտեսական քաղաքականությունը, Հարավչինական ծովի շրջանում նրա ռազմական ակտիվությունը:
-
06.12.2016|
09:08
Երկու գնացք է բախվել Հունգարիայի մայրաքաղաքի մետրոյի M-2 «կարմիր» ճյուղում, տուժել է 10 մարդ` հայտնել են Բուդապեշտի արտակարգ իրավիճակների վարչությունում:
-
06.12.2016|
09:07
Հյուսիսատլանտյան դաշինքը «նպատակ ունի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ» և «ակնկալում է շարունակել ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը»՝ ուսումնասիրելով հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունները՝ «ռազմական ռիսկերի նվազեցումը քննարկելու համար»՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
-
06.12.2016|
09:06
Դեկտեմբերի 5-ին Վիեննայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում մասնակցեց Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին, որին ներկա էին ԱԷՄԳ 140 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:
-
06.12.2016|
09:04
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրել են 2 մլն եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորվի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։
-
06.12.2016|
09:02
Մարտական գործողությունները Հալեպում շարունակվում են: Կառավարական ուժերին հաջողվել է ամբողջական վերահսկողության տակ առնել քաղաքի կենտրոնական հատվածը Հալեպի օդանավակայանին կապող մայրուղին:
-
06.12.2016|
09:02
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջել է չվավերացնել Սենատի` դեկտեմբերի 1-ին կայացրած որոշումը, որով Իսլամական հանրապետության դեմ ամերիկյան պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 10 տարով:
-
06.12.2016|
09:01
ՈՒզբեկստանի նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի պաշտոնակատար, նախկին վարչապետ Շավքաթ Միրզիյոևը:
-
06.12.2016|
09:00
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը սկսել է քննել երկրի` ԵՄ-ից դուրս գալու հարցով Թերեզա Մեյի կառավարության դատական հայցը: