-
03.12.2016|
00:59
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր թեկնածությունը չի առաջադրի 2017-ի նախագահի ընտրություններում։ «Ես որոշեցի չառաջադրել թեկնածությունս»,- Ելիսեյան պալատից TF1 հեռուստաալիքով ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Օլանդը:
-
03.12.2016|
00:58
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանն աշխատանքի է անցել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման հիմնադրամում՝ որպես տնօրեն՝ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
-
03.12.2016|
00:56
Դեկտեմբերի 12-ին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
-
03.12.2016|
00:54
«Այսօր խորհրդի նիստ ենք հրավիրել, որտեղ ներկա կլինի նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ կատարվածը քննարկելու համար: Այն, ինչ տեղի է ունենում «Փոքր Մհեր»-ում, շատ մտահոգիչ է: Ես՝ որպես նախարար, գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը»:
-
03.12.2016|
00:53
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի փորձի անցկացնել քաղաքականություն, որն ուղղված է այլ երկրներում քաղաքական ռեժիմների տապալմանը:
-
03.12.2016|
00:52
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Ավակյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
-
03.12.2016|
00:51
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
-
02.12.2016|
16:16
Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է «Հայ մարզային երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված «Երիտասարդները՝ հանուն մարզերի» երկօրյա աշխատաժողովը, որի հիմնական նպատակն է մարզաբնակ երիտասարդներին վերաբերող հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծման ուղիների վերհանումը հենց երիտասարդների միջոցով։
-
02.12.2016|
15:45
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է:
-
02.12.2016|
15:16
Ինչ վարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, մշտապես խոսում է պետական համակարգի կրճատումներից։ Կառավարության ոչ մի նիստ առանց այս թեման շոշափելու չի անցնում։ Նախարարություններին հրահանգված է կրճատումների «սև» ցուցակ ներկայացնել։