01.12.2016|
09:33
Իլհամ Ալիևին համացանցում վիրավորելը Ադրբեջանում քրեորեն հետապնդելի հանցագործություն է: Խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց գլխավոր դատախազի ներկայացրած աղմկահարույց օրինագծին, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: