... թե նախընտրական փուլում ընթանալու է և արդեն իսկ ընթանում է լրատվական դաշտի խիստ կանոնակարգման, «բյուրեղացման» գործընթաց, քանզի, «վերին պատասխանատուների» համոզմամբ, այդ դաշտն անչափ լղոզված է, աջ ձեռքը չգիտե` ինչ է անում ձախը:
Առաջիկայում «նոր հանրապետականի» կտեսնեք, կուսակցությունը «հնին» հրաժեշտ է տվել՝ փաստում են հանրապետականները և շարունակում հին մեթոդներով աշխատել։ Զորօրինակ, կառավարության ղեկավարին ու նախարարներին «փաթեթով» կուսակցականացնելը։
Որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան մարդկանց նյարդերը լարվում են։ Իշխող կուսակցության ներսում իսկական մարտեր են ընթանում, ՀՀԿ կանայք առավել «մարտականորեն» են տրամադրված։
«Իրատեսը» նախորդ համարում գրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ներկայացրել էր Յուրի Խաչատուրովին, սակայն, կոնսենսուսի բացակայության պատճառով, Խաչատուրովը «զրկվել» էր պաշտոնից։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրար հետևից անկախացած նախկին հանրապետությունների առաջնակարգ խնդիրներից մեկը Իսրայել պետության հետ դիվանագիտական կապերի ստեղծումն էր, քանզի ով խելոք էր, քաջ հասկանում էր՝ լավ լինել Իսրայելի հետ կնշանակեր «մի կտոր հաց» ունենալ ամերիկյան Կոնգրեսում և Սենատում: Սա փաստ է, ով էլ չգիտե, թող իմանա։
Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հայաստանի կյանքում վերջին շրջանի կենտրոնական իրադարձություններից մեկը եղավ «Sputnik Армения»-ի համար «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հարցազրույցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Իրատեսը» իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր քարանձավագետների այն հայտարարությանը, որ արդեն երկար տարիներ մասնագետներին չի հաջողվում վարձակալել ու այդպիսով ավերումից փրկել հայաստանյան քարանձավները: Փորձեցինք բարձրացված հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ոլորտի պատասխանատուներից:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...