-
23.11.2016|
16:22
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչ 2029-ը՝ շնորհիվ սահմանադրության հնարավոր ուղղումների՝ գրում է The Guardian-ը։
-
23.11.2016|
16:21
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ցանկացած որոշում որևէ արժեք չունի Անկարայի համար, հաղորդում է Hurriyet-ը։
-
23.11.2016|
16:20
Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերի ավիահարվածի ընթացքում ոչնչացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ հայտնում է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը:
-
23.11.2016|
16:19
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն ազատ է տնօրինել սեփական կյանքը՝ անդրադառնալով Ջեյմս ՈՒոռլիքի` Մինսկի խումբը լքելու և ռուսական իրավաբանական ընկերությունում աշխատանքի անցնելու հայտարարությանը, ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
-
23.11.2016|
16:19
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով թատերական գործիչների հաճախ բարձրացրած հարցին, թե թատրոնի մասին օրենք է պետք ունենալ, ասել է՝ օրինագիծը շրջանառության մեջ է, սակայն թատերական գործիչներից որևէ կոնկրետ առաջարկ չեն ստացել:
-
23.11.2016|
16:17
Նոյեմբերի 22-ի երեկոյան, Մոսկվայում Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։
-
23.11.2016|
16:15
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնևում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազենիի հետ:
-
23.11.2016|
16:14
Նոյեմբերի 22-ին Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնի հրավերով Մեխիկո է մեկնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
-
23.11.2016|
16:12
Շանհայի համագործակցության կազմակերպությունը չունի արագ ընդլայնվելու նպատակ՝ հայտարարել է գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Թուրքիայի միանալու ցանկությունը:
-
23.11.2016|
16:11
ՀՀԿ համագումարում կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխություններ կլինեն: Երեկ ուշ երեկոյան իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
">Հետադարձ կապ