Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Ջեյմի Շի. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա, երբ կողմերը պատրաստ կլինեն

    Ջեյմի Շի. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա, երբ կողմերը պատրաստ կլինեն

    18.11.2016| 11:45
    ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովը չի հետաձգվել, կկայանա 2017-ին՝ Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին: Նա հերքեց տեղեկությունները, թե գագաթնաժողովը հետաձգվել է Դոնալդ Թրամփի ընտրության պատճառով:
  • Նոյեմբերի 18-ին՝ ԱԺ արտահերթ նիստ

    Նոյեմբերի 18-ին՝ ԱԺ արտահերթ նիստ

    18.11.2016| 11:44
    ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
  • Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Երևանում

    Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Երևանում

    18.11.2016| 11:43
    Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
  • Իլհամ Ալիևը հեռախոսել է Դոնալդ Թրամփի հետ

    Իլհամ Ալիևը հեռախոսել է Դոնալդ Թրամփի հետ

    18.11.2016| 11:42
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
  • Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմից հրաժարվել է Ադրբեջանը

    Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմից հրաժարվել է Ադրբեջանը

    18.11.2016| 11:38
    Ռուսաստանը ակտուալ է համարում ԼՂ հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի հարցը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մեխանիզմի մասին ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին:
  • Տոսկանայի եկեղեցում գտնված մասունքները Կարավաջիոյինն են

    Տոսկանայի եկեղեցում գտնված մասունքները Կարավաջիոյինն են

    18.11.2016| 11:36
    Գիտնականները 85 %-ով համոզված են, որ մասունքները իտալացի գեղանկարչինն են: Մարդկային մասունքները, որ գտնվել են Տոսկանայի հինավուրց եկեղեցու անանուն գերեզմանում 1956-ին, գործնականում անկասկած պատկանում են Վերածննդի հայտնի նկարիչ Միքելանջելո դա Կարավաջիոյին, կարծում են իտալացի գիտնականները:
  • Մայաների առեղծվածները՝ բուրգ՝ բուրգի ներսում

    Մայաների առեղծվածները՝ բուրգ՝ բուրգի ներսում

    18.11.2016| 11:32
    Մայաների քաղաքակրթության ամենահայտնի ու ուսումնասիրված բուրգերից մեկը՝ Կուկուլկանը, որ Մեքսիկայում է, Յուկատան թերակղզու Չիչեն-Իցա քաղաքում, գիտնականներին անակնկալ մատուցեց, երբ նրանք արդեն 1930-ական թվականներից հայտնի ներքին բուրգում ևս մեկ բուրգ բացահայտեցին, որ Կուկուլկանը դարձնում է եռաբուրգ:
  • Մանուել Վալս. Ֆրանսիան վտանգի մեջ է

    Մանուել Վալս. Ֆրանսիան վտանգի մեջ է

    18.11.2016| 11:28
    «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության նախագահ Մարին Lե Պենը կարող է հաղթել 2017-ի նախագահական ընտրություններում՝ կարծում է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: Նրան հարցրել են՝ կարո՞ղ է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակի ալիքի վրա Ֆրանսիայում իշխանության գալ Մարին Lե Պենը:
  • Հետնապահ էլ մնացինք

    Հետնապահ էլ մնացինք

    18.11.2016| 09:46
    «Եվրոպա 2017»-ի որակավորման փուլում Արամ Ոսկանյանի գլխավորությամբ գործող Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանին, յուրաքանչյուր խաղակեսում բաց թողնելով երկուական գնդակ, սեփական հարկի տակ 0։4 հաշվով զիջեց Հունգարիայի հավաքականին: Սա խմբայինում մեր երրորդ անընդմեջ պարտությունն էր:
  • Սիրտը տոն է ուզել

    Սիրտը տոն է ուզել

    18.11.2016| 09:45
    Շոտլանդիայի հավաքականի հետ հաղթական խաղից հետո (3:0) Անգլիայի ընտրանու տղաներից մի քանիսն ու նրանց թվում ՈՒեյն Ռունին, որը, ի դեպ, վնասվածքի պատճառով հանդիպմանը մասնակցել է պահեստայինի կարգավիճակով, լոնդոնյան բարերից մեկում կատարները հարկ եղածի պես տաքացրել են, ինչն առաջացրել է Ժոզե Մոուրինյոյի զայրույթը: