ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդն առաջին նիստն է արել:ՊԵԿ-ի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը:
«Նրանք, ովքեր ասում են, որ ԱՄՆ-ի հետ մերձեցումը կլուծի մեր խնդիրները, չարաչար սխալվում են։ Կարելի ներկայացնել տասնյակ փաստարկներ՝ ցույց տալու, որ նման դատողությունը սխալ է»:
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի քննարկման նպատակով:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Խորտակվել է Մալայզիայից Ինդոնեզիա ուղևորվող լաստանավը: Ուժեղ քամու հետևանքով նավը բախվել է խութերին և սուզվել: Առնվազն 17 մարդ է զոհվել, Ինդոնեզիայի իշխանություններին հաջողվել է 39 մարդու կյանք փրկել:
Ռուսաստանը Հալեպում գտնվող զինված ընդդիմադիրների ջոկատներին հնարավորություն է տալիս ուրբաթ օրը անարգել լքել քաղաքը: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին Հալեպում տեղական ժամանակով ժամը 9:00-19:00-ը «հումանիտար դադար կհաստատվի անիմաստ զոհերից խուսափելու համար»:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...