-
27.10.2016|
17:22
Մահացել է ԵՊՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը:
-
27.10.2016|
17:21
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական ОГК-2 ընկերության (Մեծածախ էներգաարտադրող ընկերություն) 0,009 բաժնետոմսերի սեփականատերն է դարձել, հաղորդում է «Ֆինամը»:
-
27.10.2016|
17:19
Թուրքիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսով քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
-
27.10.2016|
17:19
Ոճրագործությունից անցել է 17 տարի, բայց մենք գիտենք այնքան, որքան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ոչ մի բան չբացահայտվեց՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
-
27.10.2016|
17:18
Գործող իշխանությունները ոչինչ չեն արել, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի: Այսօր ոճրագործությունից 17 տարի անց էլ, ըստ սպանված սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի, նույնիսկ անջատված մասով մինչեւ հիմա ոչինչ չի արվել:
-
27.10.2016|
17:16
ԱԺ պատգամավորներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակը:
-
27.10.2016|
17:15
Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի սեղմ ցուցակում` «շորթլիսթում» և 9 կարճամետրաժ ֆիլմերի հետ կպայքարի մրցանակի համար:
-
27.10.2016|
17:14
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի երեկվա հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
-
27.10.2016|
17:13
Կյանքի 78-րդ տարում, կարճատև հիվանդությունից հետո, այսօր վախճանվել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:
-
27.10.2016|
16:04
Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը: «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:
blank" class="zoomgraphics">.