-
01.09.2016|
12:13
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
-
01.09.2016|
12:12
«Աստղիկ» բժշկական կենտրոնը սրտի ստենտավորման գները մոտ երկու անգամ նվազեցրել է: Կլինիկայում նոր գները կսկսեն գործել սեպտեմբերի 1-ից՝ ասել է «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը:
-
01.09.2016|
12:11
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մերժել է Անկարայի պահանջը` հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, որպես նախնական պայման, որ գերմանացի օրենսդիրները մուտք գործեն Ինջիրլիկի ավիաբազա:
-
01.09.2016|
12:10
Օրակարգի բոլոր հիմնական արդիական հարցերը նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական խորհրդում՝ ասել է հանդիպման կազմակերպիչ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Պոտսդամում:
-
01.09.2016|
12:10
ՈՒրուգվայում սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով կանցկացվի, որը կհամընկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյա անկախության տոնակատարության հետ՝ հաղորդում է Prensa Armenia գործակալությունը:
-
01.09.2016|
12:09
ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական կամք և անելու են հնարավորը` Ընտրական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ ներդնելու համար, որ գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
01.09.2016|
12:08
Բրազիլիայի Սենատը քվեարկել է Դիլմա Ռուսեֆին նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին՝ հայտնում է BBC News-ը` հիշեցնելով, որ Ռուսեֆի իմպիչմենթի օգտին քվեարկել էր նաև խորհրդարանը:
-
01.09.2016|
12:06
Անկարայի հասցեին Արևմուտքից հնչող քննադատությանը միացել է Ռուսաստանը՝ կոչ անելով հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողությունները համաձայնեցնել Ասադի վարչակազմի հետ:
-
01.09.2016|
12:05
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող՝ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի հետ կապված զարգացումներին՝ համարելով «հակառուսական արշավի մաս»:
-
01.09.2016|
10:22
Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար ԱԴԱՄԻ մեդիա մրցանակը ուրախ է հայտնել 2016 թվականին ProCredit Holding AG & Co KgaA հետ համագործակցության մասին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիա: