Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։ Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։ Մեղքի ժանիքներն առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի Ալեքսան Առաքելյանի վարորդական վկայականի՝ Ադրբեջանում հայտնաբերելու դեպքի վերաբերյալ:
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
«Ռուսաստանը փորձում է ռազմական միջոցներով իր ազդեցության գոտին ստեղծել: Մենք ՆԱՏՕ-ի սահմանին ռազմական ներուժի լայնածավալ ավելացում ենք դիտարկում. Արկտիկայում` Բալթիկ ծովի շրջանում, Սևից Միջերկրական ծովն ընկած տարածքում: Մենք գրանցում ենք ռուսական կողմի ագրեսիվ, նախապես չհայտարարված խոշոր զորաշարժեր և ստիպված ենք հակազդել»:
Հունիսի 20-ին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները, «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը «Հայկական վերածնունդ» վերանվանելու օրենքի նախագծին: Անվանափոխությունը կատարելու համար պետք է լրացումներ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...