«Մեր համագործակցության տեմպերը և հագեցածությունը բավարարում են մեզ»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:
Ձայների 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգրքի նախագիծը։ Նախքան քվեարկությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ խմբակցությունը մտահոգություններ ունի նախագծի շուրջ և ձեռնպահ է քվեարկելու։
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դևիդ Քեմերոնին:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի նախօրեին «Գիտական կամուրջներ» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում հրատարակել է «Հռոմի հայ ուխտավորը» խորագրով անգլերեն աշխատությունը։
Հայտնի են ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի զույգերը: Դրանք են Արգենտինայի ու Վենեսուելայի, Չիլիի ու Մեքսիկայի, Պերուի ու Կոլումբիայի, Էկվադորի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանիները: Եթե
Հունիսի 14-ին հանդիսավորությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Գալա համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է Խաչատրյանի անվան մրցույթը։
Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):
Միշել Ելչանինով՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր, Ֆրանսիայի «Փիլիսոփայական ամսագրի» խմբագիր, Դոստոևսկու ստեղծագործության հայտնի հետազոտող՝ և հանկարծ որոշել է գիրք գրել Պուտին փիլիսոփայի մասին:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...