-
15.06.2016|
08:35
The Times-ի հարցման տվյալներով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները 7 տոկոսով անցել են առաջ՝ հանրաքվեի մասնակիցների բացահայտ մեծամասնությունը Բրեկզիտին կողմ է՝ գրում է Սեմ Կոուտսը:
-
15.06.2016|
08:34
Իր կուսակցության համագումարում Անգելա Մերկելը հայտարարեց դրական վերաբերմունքի մասին Վլադիվոստոկից Լիսաբոն տնտեսական տարածքի գաղափարին՝ ճշգրիտ կրկնությունը արտահայտության, որ օգտագործել է Վլադիմիր Պուտինը Süddeutsche Zeitung-ում 2010-ին: Ինչո՞ւ են հիմա նրանց շահերը մերձենում՝ Atlantico ամսագիրը հարցրել է տնտեսագետ Միխայել Բրետին:
-
14.06.2016|
23:53
Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
-
14.06.2016|
23:51
Երևանում հունիսի 14-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման կոմիտեի երրորդ հանդիպումը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
-
14.06.2016|
23:50
«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ իր առաջնորդ Աբու Բաքար Ալ-Բաղդադին սպանվել է, հայտնում է NDTV-ն:
-
14.06.2016|
23:49
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կոչ է արել ԵՄ-ին ակտիվ քայլեր ձեռնարկել Եվրոպա հասած միգրանտների հարցը լուծելու համար: Մատարելայի խոսքով` Իտալիան խնդրել է Եվրամիությանը «փախստականների հայրենի երկրների հետ միասին այս խնդրի լուծման համար միասնական մոտեցում մշակել»:
-
14.06.2016|
23:48
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Պապիկյանին ազատել էր նույն պաշտոնից:
-
14.06.2016|
23:48
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
14.06.2016|
23:47
Իրանում նավթի արդյունահանումը գերազանցել է օրական 3,8 միլիոն բարելը, արտահանումը՝ 2 միլիոն բարելը՝ խորհրդարանում ասել է նավթի հարցերով նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
-
14.06.2016|
23:46
Ավստրիական Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերը, մտադիր են հողին հավասարեցնել` հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան: