-
11.06.2016|
21:55
Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։
-
11.06.2016|
18:31
ԱՄՆ նախագահի նախկին մրցակից և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մտադիր չէ մասնակցել ընթացիկ ընտրություններին:
-
11.06.2016|
18:30
Կանադան հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ է սկսել Իրանի հետ: Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնին չի հաստատել և չի հերքել տեղեկությունը, թե բանակցություններն ընթանում են Նյու Յորքում։
-
11.06.2016|
18:29
Բելառուսի կառավարության անդամների և այլ անձանց նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ երկարաձգվել են ևս մեկ տարով՝ հայտնում է Deutsche Welle-ը:
-
11.06.2016|
18:28
ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ՝ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:
-
11.06.2016|
18:27
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
-
11.06.2016|
18:00
healthinfo.ua-ն ներկայացնում է հատուկ համալիր աչքերի համար, որ ավելի լավ կառույգացնի, քան սուրճը:
-
11.06.2016|
17:47
Մայիսի 28-ին Երևանում բացվեց Գարեգին Նժդեհի արձանը և մի քանի օր խոսակցությունների թեմա էր՝ պարզապես իբրև արձան, հետո Մոսկվայի թեթև ձեռքով մտավ միջազգային ասպարեզ:
-
11.06.2016|
15:25
Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամները հունիսի 10-ին եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:
-
11.06.2016|
15:24
Հունիսի 10-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները, ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն, այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։