-
04.06.2016|
17:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այցը կարևոր է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
-
04.06.2016|
17:33
Habertürk-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
-
04.06.2016|
17:31
Habertürk-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի ու Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:
-
04.06.2016|
17:30
Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` հերքելով ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հայտարարությունները, որոնք տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները:
-
04.06.2016|
17:28
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը որոշել է հրաժարվել 2-րդ անգամ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց՝ հայտնում է Bild-ը:
-
04.06.2016|
17:27
Թուրքական T24 կայքում հրապարակվել է սյունակագիր Ֆուլյա Ջանշենի անդրադարձը Գերմանիայի Բունդեստագում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը. «Մոտ 10 տարի առաջ էր։ Ռեպորտաժից հետո մասնավոր զրույցում Արևելյան Գերմանիայի հետախուզության նախկին պետ Մարկուս Վոլֆը մեկնաբանեց Հայաստան իր այցը։
-
04.06.2016|
17:25
Լեհաստանի խորհրդարանում պատրաստվում է կոնվենցիա՝ ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ՝ ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան:
-
04.06.2016|
17:24
Փարիզով հոսող Սենա գետի մակարդակը հասել է վերջին 30 տարում ամենաբարձր մակարդակին, բազմաթիվ թանգարաններ, մշակութային հաստատություններ, մետրոյի որոշ հատվածներ փակվել են:
-
04.06.2016|
17:22
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիիմի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ։ Թուրք վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցում են մի շարք համատեղ նախագծերի իրականացմանը:
-
04.06.2016|
17:20
Հունիսի 3-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիսին զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությանը նախանշվել են առաջիկա անելիքները: