Քաղաքականությունը դարձել է "проходной двор", հանրային օգտագործման տեսակի մի բան, իսկ քաղաքականություն մտնելը, քաղաքական գործիչ դառնալը խաղուպար: Մտնում են առանց դուռը թակելու, քացով բացելով, շրխկոցով ու հարայհրոցով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե անհրաժեշտ է ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ հարաբերությունները կրկին զարգացնելու համար։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՈՒգանդա այցից առաջ օդանավակայանում մամուլի ասուլիսում անդրադարձել է ՌԴ-ի հետ հարաբերությունների թեմային։
Եվրամիությունը մտադիր չէ մոտ ժամանակներս փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ խոսելով Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին իր մասնակցության մասին:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:
ԵՄ-ում գործազրկության մակարդակը հասել է վերջին 7 տարվա ռեկորդային ցածր մակարդակին՝ հայտնում է Eurostat-ը: 2016-ի ապրիլին ԵՄ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է նախորդ ամսվա համեմատ՝ 8,8 տոկոսից հասնելով 8,7-ի։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը և Microsoft-ը ընդունել են Եվրամիության առաջարկը` դիտարկել և անհրաժեշտության դեպքում ջնջել ատելություն սերմանող գրառումները 24 ժամում, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիացի հայտնի գրող Մարսել Պրուստի լուսանկարները, անձնական նամակները և մի քանի չհրապարակված ձեռագրեր Փարիզում անցկացված Sotheby’s-ի աճուրդում վաճառվել են 1,2 մլն եվրոյով:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որը կարող է ընդունվել Բունդեստագում, կվնասի Անկարայի և Բեռլինի տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերություններին՝ փոխանցել է Reuters-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մայիսի 31-ին հնչած հայտարարությունը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...