-
28.05.2016|
23:55
Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներն անարդյունավետ են՝ հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
-
28.05.2016|
23:54
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է նկատվում՝ ադրբեջանական Report գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը:
-
28.05.2016|
23:52
«Ոչ ադրբեջանական ժողովուրդը, ոչ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
28.05.2016|
23:51
«1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք»,- Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Հանրապետության տոնի առթիվ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
28.05.2016|
23:48
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին, Երևանի կենտրոնում բացվեց Գարեգին Նժդեհի վեց մետրանոց, բրոնզաձույլ արձանը: Քանդակագործ՝ Գագիկ Ստեփանյան:
-
28.05.2016|
20:56
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցի վրա գտնվող պուրակում:
-
28.05.2016|
13:05
Տևական ժամանակ Բունդեստագը տարբեր պատճառներով հապաղում էր, բայց արդեն հաջորդ շաբաթ հայերի զանգվածային կոտորածին Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ. կտրվի իր անունը՝ ցեղասպանություն, գրում է գերմանական Die Welt-ը:
-
28.05.2016|
12:44
Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ պաշտոնանկություններ կլինեն, եթե գերատեսչությունները չկատարեն ծախսերը կրճատելու իր հանձնարարականները:
-
28.05.2016|
12:43
Լոս Անջելեսի դատարանը որոշել է բավարարել դերասանուհի Էմբեր Հերդի խնդրագիրը և արգելել է նրա նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեպին, 90 մետրից ավելի մոտենալ նրան՝ հայտնում է TMZ-ն:
-
28.05.2016|
12:42
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարել կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ՝ Աթենքում մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։