-
22.05.2016|
23:18
Շվեյցարական Մոնտրյու քաղաքում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
-
22.05.2016|
21:02
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Թեև նախավերջին երկու տուրում «Ալաշկերտն» իր անհաջող խաղով որոշակի ինտրիգ մտցրեց ոսկու համար պայքարում, այդուհանդերձ վերջինում եղավ հաղթական (0:2 հաշվով հաղթել է «Միկային») ու 55 միավորով հռչակվեց երկրի չեմպիոն:
-
22.05.2016|
18:53
Cumhuriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը հայտարարել է, որ լաիցիզմը (աշխարհիկություն) հանրապետության հիմքերից չէ և նոր սահմանադրությունում չպետք է լինի լաիցիզմի մասին հոդված:
-
22.05.2016|
18:52
ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունների ներկա տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
-
22.05.2016|
18:52
BBC-ի փոխանցմամբ, Աֆղանստանի հետախուզական ծառայությունը հաստատել է, որ Աֆղանստանի Թալիբան շարժման առաջնորդ Մուլլահ Ախտար Մանսուրը սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։
-
22.05.2016|
18:51
Կիպրոսում սկսվել են խորհրդարանական ընտրությունները։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին՝ առանց խախտումների։
-
22.05.2016|
18:51
Ինչ-որ մեկի համար դա մոռացված պատերազմ է: Ինչ-որ մեկի համար` սառեցված հակամարտություն: Ինչ-որ մեկը խոսում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կողմնակի հակամարտության մասին, գրում է Ռոբերտ Տրավանը իտալական La Stampa-ում:
-
22.05.2016|
18:49
Միջերկրական ծովն ընկած EgtptAir ինքնաթիռը երկու տարի առաջ վանդալների թիրախ էր դարձել:
-
22.05.2016|
18:47
Ռուսաստանը բավարար շահագրգռվածություն չի ցուցաբերում միջուկային զինաթափման հարցում՝ ճապոնական NHK հեռուստաալիքին այցի իր նախաշեմին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
-
22.05.2016|
18:46
Haarets-ում Իդան Բիրերը գրում է, որ պրոֆեսոր Շլոմո Ավիներին իր «Արաբների ձախողումները. քրդերի հաջողությունները» հոդվածում հստակ նկարագրել է ցնցումը, որ ապրեց արաբական աշխարհը վերջին հինգ տարում: