Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։
Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով՝ ասված է հայտարարությունում։
Համբուրգի շրջանային դատարանը անթույլատրելի է համար գերմանացի հաղորդավար Յան Բեմերմանի սկանդալային բանաստեղծության մեծ մասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մասին, անթույլատրելի չի համարել «վախկոտ և հետամնաց ապուշ Էրդողանը նախագահ է» արտահայտությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, արձագանքելով Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը, հայտարարել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը բանակցային փակուղուց դուրս գալու համար:
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին հանդիպումներ է ունեցել ԳԴՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում՝ ՊՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն դոկտոր ֆոն Գեյերի և ԵԱՀԿ-ում ԳԴՀ նախագահության համակարգող խմբի ղեկավար Անիթե Լենդերցի հետ:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը Վիեննայից մեկնել է Մոսկվա՝ ՈՒկրաինայի արևելքում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով:
Ֆրանսիան ողջունել է Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպման արդյունքները, որը, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակի, ապրիլի 2-5-ի մահացու բախումներից հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Նիկոլա Սարկոզին՝ Les Républicains (LR, Հանրապետականներ) կուսակցության նախագահը կոչ է անում վերափոխել եվրոպական նախագիծը՝ նոր պայմանագրի ընդունումով՝ գրում են Ալեքսանդր Լեմարիեն, Առնո Լեպարմենտիեն և Թոմա Վիեդերը Le Monde-ում:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...