-
13.05.2016|
12:40
Միշել Տեմերը պաշտոնապես ստանձնել է Բրազիլիայի նախագահի պարտականությունները: Նա ծանուցում է ստորագրել Դիլմա Ռուսեֆին պետության ղեկավարի պաշտոնից ժամանակավոր հեռացնելու մասին:
-
13.05.2016|
12:39
Մոսկվայում կողջունեն ցանկացած գործողություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
13.05.2016|
12:38
ԼՂՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «22 տարի առաջ՝ 1994-ի մայիսի 12-ին, ուժի մեջ է ԼՂՀ-ի, Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև ՌԴ միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։
-
13.05.2016|
12:31
Ջորջ Քլունին հայտարարել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում, քանի որ ամերիկյան հասարակությունը չպետք է վախով ղեկավարվի:
-
13.05.2016|
12:23
Լավ է արել՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե «ինչպե՞ս է նայում դրան»:
-
13.05.2016|
12:22
Հայաստանն ու Արցախը միացյալ ուժերով կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները՝ ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
-
13.05.2016|
12:21
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպե Գալատիին:
-
13.05.2016|
12:20
Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկի հետ:
-
13.05.2016|
12:17
Մայիսի 12-ին Երևանում կայացել է ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երրորդ փուլը՝ համանախագահել են ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը:
-
13.05.2016|
12:16
Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ.