-
12.05.2016|
11:26
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության համատեղ ֆորումի անցկացման մասին:
-
12.05.2016|
11:25
Եթե Ադրբեջանը շարունակի ոտնձգությունները և պատերազմը, Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը.
-
12.05.2016|
11:23
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե կդիմի միջազգային դատարան՝ բողոքարկելով ԱՄՆ որոշումը իրանական փողերը ամերիկյան բանկերում սառեցնելու մասին։ «Մենք հետ կբերենք այդ 2 միլիարդ դոլարը»,- հայտարարել է Ռոհանին։
-
12.05.2016|
11:22
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ անդամությունը Եվրամիությանը ուժեղացնում է Մեծ Բրիտանիայի դերը միջազգային ասպարեզում։
-
12.05.2016|
11:21
Եվրոպական հեռարձակողների միությունը խիստ զգուշացում է տվել Հայաստանին՝ Ղարաբաղի դրոշի ցուցադրությունից հետո:
-
12.05.2016|
11:16
«Նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում բեկում չի գրանցվել՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
-
12.05.2016|
09:54
Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:
-
11.05.2016|
23:44
Եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլև շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն՝ հունական Ef.Syn-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
-
11.05.2016|
23:41
Հայաստանում ԵԺԿ-ի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը տրվեց «Եվրոպական քաղաքական դաշտը և հայաստանյան կուսակցությունները» կլոր սեղան քննարկմամբ, որը նախաձեռնել էր ՀՀԿ-ն:
-
11.05.2016|
23:39
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթում հայտարարել է, թե Թուրքիան չի ընդունի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԵՄ-ի ցուցումները: