-
08.05.2016|
12:40
Իրանը պայմանագիր է կնքել, որով նախատեսվում է մեծացնել Saras իտալական նավթավերամշակման գործարան մատակարարվող նավթի ծավալները` Թեհրանում հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար և Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռուքն ադ-Դին Ջավադին:
-
08.05.2016|
12:38
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, որ Երևան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու։
-
08.05.2016|
12:37
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
-
08.05.2016|
10:10
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
-
08.05.2016|
02:40
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մեկօրյա այցով Բաքու մեկնել՝ մոսկովյան բյուրոյին հայտնել է ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքերով՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։
-
08.05.2016|
02:39
Բեռլինում տեղի են ունենում միանգամից մի քանի ցույցեր՝ կաթվածահար անելով քաղաքի կենտրոնի երթևեկությունը:
-
08.05.2016|
02:38
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը պաշտոնանկ է արել նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմիին, որ աշխատում էր 1995-ից՝ հայտնում է Reuters-ը:
-
08.05.2016|
02:37
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երեխաները լողում են շքեղության մեջ, մինչդեռ Էրդողանի եկամուտը կազմում է 50 000 եվրո:
-
08.05.2016|
02:37
ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում քննարկվել են «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները»։
-
08.05.2016|
02:35
Թուրքական «Ջումհուրիեթի» գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի նկատմամբ նախօրեին Ստամբուլի դատարանի շենքի դիմաց մահափորձի գործով երեք մարդ է ձերբակալվել՝ հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։