-
07.05.2016|
00:47
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի միակ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու ցանկությանը, ասել է, որ ԵՄ-ն լքելու դեպքում Լոնդոնը միայն կշահի:
-
07.05.2016|
00:46
Այս շաբաթ Թուրքիայի քաղաքական իրարանցման ընթացքում, որը գագաթնակետին հասավ վարչապետի հրաժարականի հայտարարությամբ, Թուրքիայի խորհրդարանում թեժ քննարկման թեմա էր դարձել Օսկար ՈՒայլդը՝ The Guardian-ում գրում է թուրք հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքը։
-
07.05.2016|
00:45
Իտալիայի La Repubblica օրաթերթի թղթակից Մարկո Անսալդոյի հետ զրույցում թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ասել է, որ Թուրքիայի իշխանությունը լռեցնում է ընդդիմությանն ու լրագրողներին։
-
07.05.2016|
00:44
Ամերիկյան ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը 2015-ի զեկույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ այն բնորոշում է ակտիվ, իսկ բանակցությունները՝ հիմնականում անարդյունավետ, բռնությունների սրացման և «երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանության» ֆոնին:
-
07.05.2016|
00:43
ԱՄՆ-ը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ` հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությունը:
-
07.05.2016|
00:38
Համբարձման տոնը` Ջանգյուլումը, շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 40 օր հետո: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության մամուլի ծառայությունից։
-
07.05.2016|
00:33
Մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր Հայաստանի Հանրապետությունում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը:
-
06.05.2016|
15:35
Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների տարիներին մշտապես քննարկման հարց է եղել զինվորական ծառայության համար զորակոչիկների պարտադիր տարկետման իրավունքի վերացումը: Այս անգամ դրա հեղինակներն են պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, սակայն «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում այդ փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում այսօր նախատեսված լսումներ տեղի չունեցան:
-
06.05.2016|
15:33
Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեծարման և խրախուսման արարողություն էր։
-
06.05.2016|
15:31
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի մանկակրթարանը հայտարարում է 2- 5 տարեկան երեխաների ընդունելություն: