98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայներով Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Քվեարկությունն առաջին փորձից չհաջողվեց, պատգամավորները ստիպված եղան վերաքվեարկել:
Գրում եմ ու վստահ չեմ, որ իրավիճակը ընթերցելիս համարժեք է լինելու: Որ անհույս հնացած կամ իրավիճակին հակառակ չեն լինելու գրածներս: Բնավ մխիթարություն չէ, որ ամենաքիչը ես եմ մեղավորը: Մեղավորի ու անմեղի հարց չկա:
Հայաստանն ապրում է նոր իրավիճակում, նոր ժամանակացույցով: Հայաստանն ու Ղարաբաղը այս պահին փորձում են թշնամուն խաղաղություն պարտադրել: ՈՒ մինչ հայոց բանակը սահմանում զբաղված է կենաց-մահու պայքար մղելով, հայաստանյան ներքին «ֆրոնտում» ահավոր ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:
Ռազմական գործողությունների վերսկսումը հերթական անգամ ապացուցեց մեր տնտեսության անմխիթար վիճակը: Շփման գծի թեժ մարտերը նաև հիմք դարձան, որ թիկունքում մարդիկ վերստին բարձրաձայնեն տնտեսական լուրջ խնդիրների մասին: Եվ ոչ միայն տնտեսության մասին «Իրատեսը» զրուցեց տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
Ռազմական թեժ գործողություններից հետո մեր զինվորների սխրանքների մասին այնպիսի պատմություններ են հասնում «թիկունք», որ առանց փշաքաղվելու հնարավոր չէ լսել: Շփման գծում եղած զինվորականներից մեկը մի ցնցող պատմություն ներկայացրեց հայ զինվորի անպատկերացնելի քաջագործության մասին:
Թուրքական ապրանքների ներմուծումը բոյկոտելը մեծ արձագանք է ունեցել, սակայն դրա հետ մեկտեղ որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ այն կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ։ Արդյո՞ք այդպես է, հարցրինք ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։
Քառօրյա պատերազմի հետևանքների մասին դեռ շատ կխոսվի, ու արդարացի մեղադրանքներ կհնչեն: Իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, նաև պետք է հասկանա, որ ոչ միայն ներսում, այլև դրսում վստահության խնդիր ունի:
Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ տեղեկատվական պատերազմի դաշտում, առանց երկբայելու պետք է ասել` ՀՀ ՊՆ տեղեկատվական կենտրոնը, նրա ղեկավարը օպերատիվ, մասնագիտական պատշաճ մակարդակով կարողացան «նույնական» «մաստեր կլաս» տալ` մեր զինվորներին համահավասար ու արժանի, որոնք կռվում էին բուն մարտի դաշտում, պահում հող հայրենին ու նաև… զոհվում նրա համար:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...