-
24.04.2016|
12:35
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հերթական տուրում հաղթանակով ավարտեցին հանդիպումներն առաջին երեք հորիզոնականներում գտնվող «Բարսելոնը», «Աթլետիկոն», «Ռեալը»:
-
24.04.2016|
12:33
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումը ընդունեց եզրափակիչ հայտարարություն՝ որոշում կայացնելով հաջորդ ֆորումն անցկացնել Հայաստանում 2018-ի ապրիլին։
-
24.04.2016|
12:31
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ նա մշտապես սպասված հյուր է Հայաստանում:
-
24.04.2016|
12:30
Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայնվել է Իրանին հատկացնել 500 միլիոն դոլարի վարկային գիծ՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը ֆինանսավորելու համար։
-
24.04.2016|
12:29
i24news-ի փոխանցմամբ՝ Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու նրա ընտանիքին ապաստան է առաջարկել Իրանում, որտեղից կարող է շարունակել իր ռազմական կամպանիան իրականացնել Սիրիայում։
-
24.04.2016|
12:29
Stern-ի փոխանցմամբ՝ խոսքի ազատության ու լրագրողների հանդեպ բռնության ամեն նոր հարձակման հետ մեկտեղ Թուրքիայի նախագահը ավելի շատ է ներկայանում որպես վախկոտ։
-
24.04.2016|
12:28
Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ նշելով, որ ինքը կանի հնարավորը։
-
24.04.2016|
12:26
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում Երևանում է աշխարհն իր պատմությամբ ցնցած Նադիա Մուրադ Բասի Թահան, որ Հյուսիսային Իրաքում գերի էր ընկել և փախել։
-
24.04.2016|
12:25
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ:
-
24.04.2016|
12:24
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին հայ ժողովրդին հղած ամենամյա ուղերձին: