-
21.04.2016|
21:26
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս ոչ թե իշխանություններից պատասխան ստանալու համար, այլ քննարկվելու են հարաբերությունների լայն շրջանակի հարցեր, և բնական է՝ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
-
21.04.2016|
21:26
Թուրքիան կարևոր դեր է խաղում տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ գրում է TRT Haber կայքը:
-
21.04.2016|
21:24
Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ բանակցելու այլընտրանք չունեն՝ փորձառու ամերիկյան դիվանագետ, այժմ ազդեցիկ փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.
-
21.04.2016|
21:24
«Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին կոչ է անում Իլհամ Ալիևին միջամտել և վերջ տալ իր դեմ սանձազերծված ճնշումների նոր փուլին:
-
21.04.2016|
21:23
Այսօր լրանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան 90-րդ տարեդարձը։ Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Վինձորը ծնվել է 1926-ի ապրիլի 21-ին, գահ է բարձրացել 1952-ի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թ. հունիսի 2-ին։
-
21.04.2016|
21:22
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այցը հետաձգվում է` տեղեկացրել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
-
21.04.2016|
20:18
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին:
-
21.04.2016|
20:16
Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ նստաշրջանը: Լիագումար նիստերի ու ընթացիկ աշխատանքների, հնչող ելույթների ու իր տպավորությունների մասին իմ հարցին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց.
-
21.04.2016|
20:14
Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները:
-
21.04.2016|
20:12
Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանը բացել է իր դռները: Տուն-թանգարանի ցուցադրության ձևավորման համար թանգարանային առարկաներն ընտրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից: