8 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի 33 համայնքում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հայաստանի ՊՆ պաշտոնյաների հավաստմամբ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂ պաշտպանության բանակի խոցած ադրբեջանական մարտական ուղղաթիռի փաստաթղթերից պարզ է դառնում, որ լայնածավալ գործողություններ ծրագրելով՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել հասնելու մինչև Ֆիզուլի։
ՀՀԿ խորհրդի նիստում, որին մասնակցում էին ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել է ռազմական ընդհանուր իրավիճակը՝ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնության +105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանին հաջողվել է նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը՝ երկամարտի ընդհանուր 442 կիլոգրամ (205+237) արդյունքով:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի նախագահի նստավայրում Իրանի նախագահը զինվորականներին ողջունել է թուրքերեն:
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հետևանք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճնշելու քաղաքականության՝ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Առեղծվածային ու ապշեցուցիչ տեղեկացված՝ Ֆուատ Ավնի կեղծանունով Twitter-ի իր միկրոբլոգում գրող թուրք հեղինակի կանխատեսումները միշտ իրականանում են, իսկ տեղեկատվությունը՝ հաստատվում: Ֆուատ Ավնին ասպարեզ է նետել հերթական սենսացիան:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...