-
14.04.2016|
11:39
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում Էրդողան-Նազարբաև հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար։
-
14.04.2016|
11:38
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը:
-
14.04.2016|
11:37
Գերմանիան չի ճանաչում Սիրիայի ընտրությունների արդյունքները: ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը Բեռլինում լրագրողներին ասել է. «Գերմանիայի կառավարությունը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները… Իրավիճակում, որի մեջ գտնվում է երկիրը, անհնար է անցկացնել ազատ և արդար ընտրություններ»:
-
14.04.2016|
11:36
Երեկ Ազատության հրապարակից Ռուսաստանի դեսպանատուն բողոքի երթ է կայացել:
-
14.04.2016|
11:34
ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեն կարող է վնասել երկրի տնտեսությանը և կարող է Անգլիայի բանկին առաջին անգամ ստիպել նվազեցնել տոկոսադրույքները` հայտնում է Reuters-ը։
-
14.04.2016|
11:34
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելեցին Գանձասարի վանք։
-
14.04.2016|
11:33
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ:
-
14.04.2016|
11:32
ՀԱՊԿ քարտուղարությունից հաղորդում են, որ ապրիլի 14-ին Հայաստան կայցելի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
14.04.2016|
11:28
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի տարածաշրջանում անկայունությունը կանխելու համար:
-
14.04.2016|
11:15
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ–ն: